211652_close_icon
views-count3524 դիտում article-date 13:46 01-12-2019

Ամերիկացիներն այս տարի «Սև ուրբաթին» ռեկորդային թվով գումար են ծախսել

ԱՄՆ-ի բնակիչներն այս տարի ռեկորդային՝ 7.4 մլրդ դոլար են ծախսել «Սև ուրբաթին» առցանց խանութներից գնումներ կատարելու համար։ Այդ մասին հայտնել է CNBC հեռոստաընկերությունը՝ հղում անելով Adobe Analytics-ի վիճակագրական տվյալներին։ Ընկերությունմ ուսումնասիրում է ամերիկյան 80-100 խոշորագույն առևտրային ցանցերի գործունեությունը։ Ըստ արդյունքների՝ այս տարի ամերիկացիները 1 մլրդ դոլարով ավելի գնումներ են կատարել նախորդ տարվա համեմատությամբ։ Շուրջ 2,9 մլրդ դոլարը ծախսվել է սմարթֆոնների վրա։ «Սև ուրբաթը» ավանդաբար նշվում է Գոհաբանության օրվան հաջորդող ուրբաթ օրը, որի ժամանակ հսկայական իրական զեղչեր են նախատեսված լինում։

Նմանատիպ նյութեր