211652_close_icon
views-count5731 դիտում article-date 12:17 01-12-2019

Ամերիկյան ամսագիրը հայտնել է ԽՍՀՄ-ում «տարօրինակ» ավտոմատների ստեղծման մասին, որոնք այդպես էլ չեն համալրել սպառազինությունների շարքը

Խորհրդային Միությունում ավտոմատներ են ստեղծել, որոնք այդպես էլ չեն համալրել սպառազինությունների շարքը։ Այդ մասին հայտնել է ամերիկյան The National Interest ամսագիրը, որում տպագրվել է համապատասխան հոդվածը։ Խոսքը, մասնավորապես, գնում է ТКБ-011 և ТКБ-022 տիպի ավտոմատների մասին։ Հոդվածում դրանք կոչել են «զենքեր՝ այլմոլորակայինների համար»։ Ավտոմատները պատրաստվել են «Bullpup» սխեմայով։ Փորձագետների խոսքով՝ դրանք «տնտեսում են» հեռավորությունը, սակայն կարող են խանգարել շատ երկար կամ կարճ ձեռքեր ունեցողներին։ Բացի այդ, ուշադրություն է գրավել ТКБ-0146 տիպի զենքը։ Այն մոտ 2000 կրակոց է արձակում։ Նշվում է, որ մոդելը չի շահագործվել, քանի որ շատ փամփուշտներ է օգտագործում։

Նմանատիպ նյութեր