211652_close_icon
views-count18720 դիտում article-date 23:47 30-11-2019

Սարգիս Մարգարյան. Հայկ ջան, ամբողջ հայության մեծամասնությունը քեզ հետ է, շարունակի այնպես, ինչպես սկսել ես

Սարգիս Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Առնվազն կույր կամ անշնորհակալ պիտի լինի մարդ, որ պահանջի Հայկ Մարությանի հրաժարականը, դաշնակները տեսան չեն կարողանում հասնեն Արայիկ Հարությունյանի հրաժարականին, հիմա էլ որոշ բհկ պատգամավորներ Հայկ Մարությանի հրաժարականն են պահանջում, ու իրանց էլ միացելա մի քանի լուսավոր Հայաստանի ավագանու անդամներ,որոնք որ խոսում են ծիծաղը գալիսա մարդու.. Ակնհայտ մարտավարությունա մշակված որ ամեն ինչ անեն Վարչապետի թիկունքը թուլացնելու համար. Ես քանի գնում համոզվում եմ որ հաջորդ ընտրություններում ոչ բհկ ոչ լուսավորը չեն անցնի խորհրդարան, որովհետև բացի էն որ չկարողացան լինեն ընդիմություն մի բան էլ խանգարում են էն մարդկանց, ովքեր իրոք բարելավում են Հայաստանը. Իհարկե ԲՀԿ-ում էլ, Լուսավորում էլ կան անհատներ որ չէի ուզենա նրանց իրենց կուսակցական ընկերների հետ համեմատել ուղղակի խուրհուրդ կտամ հեռանան էդ կուսակցություններից որովհետև քանի գնում համոզվում եմ որ այդ երկու կուսակցությունների առաքելությունը զուտ վնաս պատճառնելնա երկրին. Ցավում եմ էն մի քանի երիտասարդ լուսավորի ավագանիների համար,իրոք վատ ու տհաճ տպավորություն եք թողնում, տղերք, պետք չի որ ձեր արածներով կամ ասածներով հավասարվեք նախկիններին,ուշքի եկեք և եթե ձեզ համարում եք ընդիմություն ուրեմն ձեր տեղին ընդիմախոսությամբ օգնեք իշխանություններին այլ ոչ թե դատարկ ու տափակ ելույթներով ու քննադատությամբ խանգարեք. Հայկ ջան ես վստահ եմ ոչ թե Երևանում բնակվողների մեծամասնությունը այլ ամբողջ Հայության մեծամասնությունը քեզ հետ է, շարունակի այնպես ինչպես սկսել ես:

Նմանատիպ նյութեր