211652_close_icon
views-count6692 դիտում article-date 20:18 30-11-2019

Բակո Սահակյանը եւ Նիկոլ Փաշինյանը այցելել են Արցախի հյուսիսային սահմանագծի մի շարք հատվածներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում ԱՀ նախագահ Բակո Սահակյանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 30-ին աշխատանքային շրջայց են իրականացրել հյուսիսային ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող մի շարք զորամասերում, եղել առաջնագծում, տեղերում ծանոթացել օպերատիվ-մարտավարական իրադրությանը, հանդիպումներ ունեցել հրամանատարության ու ժամկետային զինծառայողների հետ, ծանոթացել այն բոլոր աշխատանքներին, որոնք ավարտվող բանակային տարվա ընթացքում իրականացվել են երկու հայկական պետությունների ռազմական համագործակցության ծրագրով: Բարձրաստիճան հյուրերը շնորհակալություն են հայտնել զինվորականներին հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ իրականացված համալիր գործընթացները բարձր մակարդակով կյանքի կոչելու համար և խրախուսել առավել աչքի ընկած զինվորականներին: Վերջիններս էլ իրենց հերթին վստահեցրել են, որ ինչպես առայսօր, այսուհետ ևս պատրաստ են անթերի կատարել առաջադրված մարտական խնդիրները և օպերատիվ-մարտավարական իրադրության յուրաքանչյուր զարգացման դեպքում անխախտ պահել մեր երկրի սահմանները: Աշխատանքային շրջայցի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը նախանշել են նաև այն հիմնական ուղղությունները, որոնք առաջնային պետք է լինեն ռազմաքաղաքական համագործակցության հետագա ժամանակահատվածում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր