211652_close_icon
views-count33551 դիտում article-date 23:37 30-11-2019

Իրկուտսկում 9-ամյա աղջկան առևանգած մոլագարը չի կարողացել փախչել քաղաքացիների հետապնդումից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում ձերբակալել են տեղի 48-ամյա բնակչի, որը երեխա էր առևանգել՝ սեռական բռնություն գործադրելու նպատակով: Նոյեմբերի 23-ին տղամարդը 9-ամյա մի աղջկա ուժի գործադրմամբ խցկել է իր Toyota Vista մեքենան և արգելափակել դռները: Երջանիկ պատահականությամբ, երեխայի ճիչը լսել է այդտեղով անցնող 16-ամյա Վյաչեսլավ Դորոշենկոն: Վերջինս անմիջապես օգնության է դիմել մոտակայքում իր մեքենան տաքացնող քաղաքացուն: Վերջինս փորձել է կանգնեցնել ռեցիդիվիստի մեքենան, որը արագ հեռացել է փողոցից: Այդ ժամանակ 28-ամյա Գլեբ Սիզիխը Վյաչեսլավի հետ նստել է իր մեքենան և սկսել հետապնդել Toyota-ին: Հանցագործը փորձել է խուսափել հետապնդումից, սակայն նեղ փողոցներից մեկում մտել է փակ նրբանցք, որտեղից հեռանալ հնարավոր չէր: Այդ ժամանակ նա 9-ամյա աղջկան իջեցրել է մեքենայից, իսկ այնտեղ հասած հետապնդողներին բացատրել է, թե շփոթմունք է եղել, երեխային շփոթել է իր փոքրիկ քրոջ հետ: Գլեբ Սիզիխը համենայնդեպս գրել է կասկածելի տղամարդու մեքենայի համարանիշները, իսկ հետո դիմել ոստիկանություն, որն էլ մի քանի ժամ անց ձերբակալել է հանցագործին: Վերջինս նախկինում բռնաբարության համար դատապարտված է եղել: Իրկուտսկի քաղաքապետը հայտարարել է, որ Գլեբ Սիզիխին և 10-րդ դասարանի աշակերտ Վյաչեսլավ Դորոշենկոյին կպարգևատրեն թանկարժեք նվերներով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր