211652_close_icon
views-count3855 դիտում article-date 16:33 30-11-2019

Կրասնոդարի երկրամասում մասնավոր ուղղաթիռ է ընկել․ կա զոհ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՌԴ Կրասնոդարի երկրամասում՝ սևծովյան ավազանի Աբրաու-Դյուրսո բնակավայրի մոտ, ընկել է Robinson R66 մասնավոր ուղղաթիռ։ Պատահարի մասին տեղեկությունները հաստատել են Նովոռոսիյսկի քաղաքային վարչակազմից։ «Նովոռոսիյսկի մոտ գտնվող բնակավայրից դուրս գալուց հետո քաղաքացիական ուղղաթիռն ընկել է լեռնային տեղանքում՝ լեռան լանջին ու պայթել։ Ուղղաթիռի օդաչուն մահացել է»։ Նախնական տվյալների համաձայն` տարածքում, որտեղ ընկել է ուղղաթիռը, ավերածություններ չկան։ Իրավապահները պարզել են ուղղաթիռի անկման պատճառով մահացած օդաչուի ինքնությունը։ Նա հենց ուղղաթիռային ընկերության ղեկավարն է եղել։ «Աբրաուի օդային տրանսպորտ» ընկերությունից հայտնել են, որ ուղղաթիռում իրենց գործընկեր Յուրի Կորոլյովը մենակ է եղել։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր