211652_close_icon
views-count3673 դիտում article-date 12:04 30-11-2019

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

[b]Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ [/b] Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 11:36-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Արթիկ քաղաքում տեղում է ձյուն: [b]Լարսի մասին[/b] Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը[b] բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:[/b] [color=#CC0000]Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ [/color] [b]Շինարարական աշխատանքներ են ընթանում[/b] Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը. Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն

Նմանատիպ նյութեր