211652_close_icon
views-count160791 դիտում article-date 10:40 30-11-2019

Ողբերգական ավտովթար Երևանում. Mercedes-ը բախվել է ժողովրդին հայտնի Նորագավիթի «գաի պոստի» փլուզված շինությանը. վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:40-ի սահմաններում Mercedes մակնիշի 36 OT 046 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նորագավիթ թաղամասում՝ ժողովրդին հայտնի Նորագավիթի «գաի պոստի» մոտ՝ Արարատի մարզից դեպի Երևան ընթանալիս, բախվել է չգործող ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետի շինությանը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շենգավիթի թիվ 6 հրշեջ-փրկարարական ջոկատի 3-րդ խմբի հրշեջ-փրկարարները՝ խմբի պետ, փրկարար ծառայության կապիտան Լուսինե Սահակյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ, ոստիկանության փոխգնդապետ Վահան Էվինյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ: Փրկարարարները ավտոմեքենայի միջից դուրս են բերել վարորդի դին: Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Դ. Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է 28-ամյա Հրաչիկ Եղիազարյանի անվամբ վարորդական իրավունքի վկայական և սոցիալական քարտ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյոք ինքն է եղել վարորդը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր