211652_close_icon

«Պատիվ ունեմ». ինչպես է կոչվելու Արթուր Վանեցյանի կուսակցությունը. «Փաստ»

views-count5929 դիտում article-date 09:25 30-11-2019
«Փաստ» թերթը գրում է. «ԱԱԾ տնօրենի, այնուհետ նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից հրաժարական տալուց հետո տարբեր կարծիքներ են շրջանառվում՝ կապված Արթուր Վանեցյանի քաղաքական գործունեության հետ: «Փաստ» թերթին այս թեմայով ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Ըստ մեր հավաստի աղբյուրների, Վանեցյանն առաջիկայում իսկապես կհայտարարի նոր կուսակցություն ստեղծելու մասին: Հետաքրքիր է նաև կուսակցության անունը: Մեր ունեցած տեղեկություններով, կուսակցությունը կանվանվի «Պատիվ ունեմ»: Ի դեպ, նույն աղբյուրների հավաստմամբ, ներկայումս ակտիվ աշխատանքներ են իրականացվում կուսակցության «կորիզը» ձևավորելու ուղղությամբ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր