211652_close_icon
views-count2047 դիտում article-date 09:13 30-11-2019

70-ամյա ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթաժողովը կանցկացվի եկող երեքշաբթի․ «Ամերիկայի ձայն»

ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ղեկավարները Լոնդոնում երեքշաբթի օրը կանցկացնեն երկօրյա հանդիպում ու կնշեն դաշինքի հիմնադրման 70-րդ տարեդարձը, երբ համաշխարհային առումով խնդիրները շարունակում են խորանալ: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5186730.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Հիշենք, թե ինչպես անցյալ ամիս սրվեցին ՆԱՏՕ-ի անդամ երկրների ու Թուրքիայի միջև հարաբերությունները` վերջինիս կողմից Սիրիայի հյուսիսում իրականացված գործողությունների արդյունքում: Վերլուծաբան Ջոնաթան Էյալի խոսքերով, ՆԱՏՕ-ի կազմում Թուրքիան դժվար դիրք է համարվում: «Թուրքիան ռազմական միջամտություն է ցուցաբերում Մերձավոր Արևելքում` առանց հաշվի առնելու իր դաշնակիցների, այդ թվում ԱՄՆ-ի ցանկությունը: Թուրքիան ռազմական սարքավորումներ է գնում Ռուսաստանից», ասում է վերլուծաբանը`շեշտելով Թուրքիայի դժվարամատչելի լինելու մասին իր կարծիքը: Սակայն ՆԱՏՕ-ի անդամ պետություններն ասում են, թե ավելի լավ է, որ Թուրքիան լինի այս դաշինքի կազմում, քան դրանից դուրս: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա այստեղ ևս կան խնդիրներ: Եթե հյուսիսային Սիրիայում մինչև վերջերս ամերիկյան ուժերն էին իրականացնում հսկողություն, ապա նրանց հետքաշումից հետո այդ տեղը զբաղեցրին ռուսները: Ուրեմն որքանո՞վ է ԱՄՆ-ը նվիրված ՆԱՏՕ-ին, տարակուսում են անդամ մյուս պետությունները: ՆԱՏՕ-ի խնդիրների մասին է խոսում նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունն այն մասին, թե այս կառույցի ուղեղն արդեն մահացած է, և որ Եվրոպան ինքը պիտի հիմնի իր անվտանգությունը երաշխավորող ռազմական կառույց: Եվրոպան Ռուսաստանը շարունակում է դիտել որպես մեծագույն սպառնալիք: Բայց փորձագետներից շատերն են ասում, թե սխալ է այն մտավախությունը, որ Միացյալ Նահանգները երես է թեքել Եվրոպայի անվտանգությունից: Փաստն այն է, ասում են նրանք, որ Եվրոպայում Պենտագոնի ծախսումներն ավելանում են, ավելանում է նաև այստեղ ամերիկյան զինվորականների թվաքանակը: Մոսկվան Եվրոպայում ԱՄՆ-ի նոր տեղաբաշխումներին դիտում է այլ տեսանկյունից: Ստացվել է այնպես, որ արևելաեվրոպական երկրներնը սկսել են ավելի վստահել ու ապավինել ԱՄՆ-ի, քան ՆԱՏՕ-ի ուժերին: ԱՄՆ-ի նախագահը պարբերաբար է պահանջում, որ ՆԱՏՕ-ի եվրոպական անդամները կատարեն իրենց հատկացումները դաշինքին: Եվ Թրամփի խիստ խոսքերը ստիպում են, որ Վաշինգտոնի պահանջը լսելի դառնա: Դրա ապացույցը վճարումները կատարելու մասին Գերմանիայի հայտարարությունն էր: Չնայած ՆԱՏՕ-ի ներսում առկա խնդիրներին, Լոնդոնում անցկացվելիք գագաթաժողովում կանցկացվեն անկեղծ քննարկումներ, ասում են փորձագետները ու հիշեցնում, որ ՆԱՏՕ-ն անցած 70 տարիներին միշտ էլ եղել է ամուր, միշտ էլ առկա խնդիրների պայմաններում:

Նմանատիպ նյութեր