211652_close_icon
views-count38482 դիտում article-date 22:06 29-11-2019

Արարատի մարզում թալանել են Ռուսաստանից Հայաստան ժամանած 56-ամյա ՌԴ քաղաքացու բնակարանը. հափշտակել են 28 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ռուբլի

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 28-ին, առաձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարկան կենտրոն ահազանգ է ստացվել Նոր Խարբերդ 15-րդ փողոցի տներից մեկի բնակիչ՝ 49-ամյա Հռիփսիմե Հ-ից, ով հայտնել է, որ գալով տուն՝ նկատել է պատուհանը կոտրած։ Այնուհետև մտնելով տուն՝ տեսել է, որ տանից գողություն է կատարվել։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Զաքարյանը։ Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ քննիչ Բաբայանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ երեկ, ժամը 16։20-ից մինչև 23։50-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Հռիփսիմե Հ-ի տան խոհանոցի պատուհանի երկաթե ճաղավանդակը կոտրել են և մուտք գործել տուն և այնտեղից գողացել 1 մլն 800 հազար ՌԴ ռուբլի, ոսկյա զարդեր և Lenovo տեսակի պլանշետ։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գումարը պատկանել է Հռիփսիմե Հ-ի ամուսնուն, ով նաև ՌԴ քաղաքացի է։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր