211652_close_icon
views-count20611 դիտում article-date 21:16 29-11-2019

Աշխարհի ամենահայտնի ժայռեր մագլցողներից մեկը զոհվել է՝ ընկնելով 300 մետր բարձրությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աշխարհի ամենահայտնի ժայռեր մագլցողներից մեկը՝ 31-ամյա Բրեդ Գոբրայթը, զոհվել է Մեքսիկայի հյուսիսում գտնվող Էլ-Պորտրետո-Չիկո ազգային պարկում վայրէջքի ժամանակ՝ գահավիժելով անդունդը: Գոլբրայթն ընկել է 300 մետր բարձրությունից՝ վերադառնալով երկօրյա վերելքից հետո: Նա ժայռ էր բարձրացել ընկերոջ՝ 26-ամյա Էյդեն Ջեյկոբսոնի հետ: Վայէջքի ժամանակ զուգընկերները մի պարան են օգտագործել՝ որպես միմյանց հակակշիռ: Նման տեխնիկան ժամանակ է խնայում, բայց մյուս կողմից պահանջում է գործողությունների բավական ճշգրիտ կոորդինացիա: Արդյունքում պարանի երկարությունը ալպինիստներին չի հերիքել, իսկ նրա ծայրերին ապահովության հանգույցները ամուր չեն եղել: Ջեյկոբսոնի բախտը չափազանց բերել է. նրա գահավիժելիս ընկել է թփերի մեջ, ինչն էլ դանդաղեցրել է նրա ընկնելու արագությունը և նա ընդամենը ոտքի վնասվածք է ստացել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր