211652_close_icon
views-count2517 դիտում article-date 20:15 29-11-2019

«Արսենալը» կարող է գլխավորել Կարլո Անչելոտին

Լոնդոնի «Արսենալը» գլխավոր մարզիչ Ունաի Էմերիին պաշտոնանկ անելուց հետո քննարկում է «Նապոլիի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին հրավիրելու հնարավորությունը: «Զինագործներին» ժամանակավորապես կղեկավարի Ֆրեդրիկ Յունգբերգը, որը Էմերիի օգնականն էր, սակայն ակումբն արդեն սկսել է մարզիչ փնտրել՝ երկարաժամկետ կտրվածքով: Բացի Անչելոտիից, «Արսենալի» մարզչի թեկնածուների թվում են նաև Նունու Սանտուն՝ «Վուլվերհեմփթոնի» մարզիչը և «Մանչեսթեր Սիթիում» Խոսեպ Գվարդիոլայի օգնական Միկել Արտետան: Անչելոտիի պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը: Իտալացին ԱՊԼ-ում աշխատանքի փորձ ունի, նախկինում նա մարզել է «Չելսին»:

Նմանատիպ նյութեր