211652_close_icon
views-count2502 դիտում article-date 23:18 29-11-2019

Գողության համար հետախուզվողները հայտնաբերվեցին

Ոստիկանության Արտաշատի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 28-ին, ժամը 19.00-ին, Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցից ոստիկանության Արտաշատի բաժին բերման է ենթարկվել 27-ամյա Կորյուն Պ.-ն, որը նոյեմբերի 15-ից հետախուզվում էր ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) հոդվածի 1-ին մասի մեղադրանքով: *** Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզները նոյեմբերի 28-ին, ժամը 02.00-ին, Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման են ենթարկել 66-ամյա Վահե Ի.-ին, որը օգոստոսի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր