211652_close_icon
views-count1779 դիտում article-date 20:55 29-11-2019

Բակո Սահակյանը Մարտունի քաղաքում ներկա է գտնվել նոր բնակելի թաղամասի բացման արարողությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 29-ին Մարտունի քաղաքում ներկա է գտնվել նոր բնակելի թաղամասի բացման հանդիսավոր արարողությանը: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը շնորհավորել է բնակարանամուտ տոնող քաղաքացիներին՝ ընդգծելով, որ նոր բնակարաններ շահագործման հանձնելն առաջին հերթին ուղղված է մարդկանց սոցիալական պայմանների բարելավմանը, եւ այս քաղաքականությունը լինելու է շարունակական: Նախագահ Սահակյանը կարեւորել է թաղամասի նշանակությունը շրջկենտրոնի համար՝ նշելով, որ այն նաեւ նոր որակ կհաղորդի Մարտունու ճարտարապետական տեսքին: Միջոցառմանը ներկա էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: [img]https://st0.shamshyan.com/editor/0565892001575038866309801.jpg[/img]

Նմանատիպ նյութեր