211652_close_icon
views-count1861 դիտում article-date 20:00 29-11-2019

Հայաստան է այցելել Ավստրիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը

Հայաստան-ԵԱՀԿ համագործակցության ծրագրի շրջանակներում նոյեմբերի 26-ից 27-ը ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոն է այցելել Ավստրիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը: Ինչպես հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի հիմնական նպատակն էր տեղում ծանոթանալ ՀՀ ՊՆ թեժ գծի տեխնիկական և հետազոտական հնարավորություններին, ինչպես նաև գնահատել թեժ գծի օպերատորների վերապատրաստման կարիքները՝ նախնական դասընթացի և քննարկումների միջոցով: Քարտեզագրված կարիքների հիման վրա կմշակվի ՀՀ ՊՆ ՄԻԲԿ զարգացման նպատակային ծրագիր` «Հետազոտություններ և մեթոդաբանություն» և «Կրթություն և վերապատրաստումներ» հիմնական ուղղություններով: Հայաստան-ԵԱՀԿ համագործակցության ծրագրի ընդհանուր նպատակն է ամրապնդել ժողովրդավարական վերահսկողությունն անվտանգության ոլորտի նկատմամբ: Ավստրիայի պաշտպանության դաշնային նախարարությունը ծրագրի գործընկերներից մեկն է և պատրաստակամ է աջակցել ՀՀ ՊՆ թեժ գծի կարողությունների զարգացմանը:

Նմանատիպ նյութեր