2131 դիտում
19:38 29-11-2019
ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ Շիրակի մարզում բացվել է թեթև կոնստրուկցիաներով առաջին «խելացի» անասնաշենքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը նոյեմբերի 29-ին Շիրակի մարզի Ազատան համայնքում մասնակցել է թեթև կոնստրուկցիաներով առաջին «խելացի» անասնաշենքի պաշտոնական բացման արարողությանը:
Միջոցառմանը ներկա էին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը, Ավստրիական զարգացման գործակալության (ADA) ծրագրերի ղեկավար Նորա Ալանակյանը, ֆերմերներ, այլ հյուրեր:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին` նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը մասնավորապես նշել է. «Այս ծրագրով մենք փորձում ենք նոր մշակույթ ներդնել անասնապահության ոլորտում` ավանդականից անցնելով կենդանիների ինտենսիվ, անկապ բոքսային պահվածքի, ինչը թույլ կտա ապահովել բարձր մթերատվություն և որակյալ կաթի արտադրություն: Կարևոր է նաև այն հանգամանքը, որ ծրագրի շրջանակում առաջին «խելացի» անասնաշենքը բացվել է հենց Շիրակի մարզում, որը համարվում է ցուրտ տարածաշրջան: Սրանով էլ կոտրվում է այն կարծրատիպը, որ նման պայմաններում թեթև կոնստրուկցիայով անասնաշենքերը կարող են անբարենպաստ լինել կենդանիների համար»:
Ընդգծելով, որ ծրագրի շրջանակում ֆերմերներն ազատ են շինանյութի ընտրության հարցում` Տիգրան Գաբրիելյանը միևնույն ժամանակ հույս է հայտնել, որ այս անասնաշենքն օրինակ կծառայի այլ ֆերմերների համար:
Անասնաշենքը կառուցվել է «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի, Ավստրիական զարգացման գործակալության և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համատեղ ֆինանսավորմամբ և ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ: Այն նախատեսված է 12 գլուխ կովի ազատ պահվածքի համար: Կից կառուցված է կթի սրահ ստացիոնար մեքենայական կթի համակարգով, որը հնարավորություն է տալիս միաժամանակ կթել 4 կով: Ներդրված համակարգը թույլ է տալիս առավել արդյունավետ կազմակերպել կթի գործընթացը` կրճատելով կթի համար պահանջվող աշխատուժն ու ծախսվող ժամանակահատվածը և ապահովելով կթի հիգիենան ու կենդանիների առողջությունը:
Անասնաշենքի օդի խոնավության, օդափոխության, լուսավորվածության և ջերմաստիճանի կառավարումն իրականացվում է սմարթ տեխնոլոգիաներով։ Ֆերմայի և կթի սրահի ներքին հագեցվածության պայմաններն ու կենդանիների համար հատկացված տարածքները համապատասխանում են միջազգային չափանիշների պահանջներին: Ֆերմայի նախագծման ընթացքում հաշվի են առնվել բոլոր նրբությունները՝ կենդանիները շուրջտարի ֆերմայում պահելու նպատակով: Հաշվի են առնվել նաև կովերի հարմարավետությունը երաշխավորող բոլոր պայմանները (մաքուր օդ, ջուր, լուսավորություն, առաստաղի բարձրություն), որոնք կնպաստեն կաթնատվության բարձրացմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
694 դիտում
19:25 15-01-2024
Շիրակի Մարմաշեն բնակավայրում կիրականացվի «Խելացի համայնք, խելացի գյուղ, խելացի բնակիչ» ծրագիրը
2455 դիտում
17:02 16-02-2021
Արցախում փորձնական ծրագրով փայտե կոնստրուկցիաներով տներ են կառուցվում
1748 դիտում
14:40 20-06-2014
Երևանում մեկնարկել է «Խելացի լուծումներ` խելացի բիզնեսի համար» խորագրով ԴիջիԹեք բիզնես ֆորումը
Այս բաժնից
370 դիտում
19:21 24-04-2024
Վիրահայերը Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացնում
337 դիտում
19:08 24-04-2024
Այսօր մեր մտքերը Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են․ Նիկոս Դենդիաս
319 դիտում
18:52 24-04-2024
Մենք հիշում ենք պատմության այս մութ գլուխը, հարգում ենք նրանց, ովքեր կորցրին իրենց կյանքը․ Ջասթին Թրյուդո