11690 դիտում
15:56 29-11-2019
Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում դեկտեմբեր ամսին
[b]Արարատի և Արմավիրի մարզեր Արագածոտնի և Կոտայքի նախալեռներ[/b]
Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է 0...+1C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +10...+12C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -10...-12C (դիտված պատմական նվազագույնը՝ -27...-32C, առավելագույնը՝ +18...+22C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի (նորման՝ 15-26 մմ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:
[b]Շիրակի, Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ[/b]
Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է -4...-6C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +5...+8C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև -20...-25C (դիտված պատմական նվազագույնը՝ -31...-36C, առավելագույնը՝ +15...+18C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի (նորման` 18-55 մմ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:
[b]Լոռու մարզ[/b]
Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է 0...-2C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +10...+14C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -17...-20C (դիտված պատմական նվազագույնը՝ -26...-31C, առավելագույնը՝ +19...+21C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի (նորման` 19-20 մմ):
[b]
Տավուշի մարզ[/b]
Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +1...+3C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +12...+16C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -5...-10C (դիտված պատմական նվազագույնը՝ -15...-20C, առավելագույնը՝ +22...+26C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի (նորման` 21-23 մմ):
[b]Վայոց ձորի մարզ[/b]
Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է նախալեռնային շրջաններում 0...+1C, լեռնային շրջաններում` -4...-6C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև +10...+13C, լեռնային շրջաններում՝ +4...+7C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև` -10...-12C, լեռնային շրջաններում` -17...-20C (դիտված պատմական նվազագույնը՝ նախալեռնային շրջաններում -22...-23C, առավելագույնը՝ +18...+19C, լեռնային շրջաններում նվազագույնը՝ -25...-26C, առավելագույնը՝ +14...+15C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի (նորման` նախալեռնային շրջաններում 28-35 մմ, լեռնային շրջաններում 70-75 մմ):
[b]Սյունիքի մարզ[/b]
Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է հովտային շրջաններում +2...+5C, նախալեռնային շրջաններում` -1...-3C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` +14...+18C, նախալեռնային շրջաններում՝ +10...+14C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` -5...-10C, նախալեռնային շրջաններում` -15...-18C (դիտված պատմական նվազագույնը՝ հովտային շրջաններում -14...-18C, առավելագույնը՝ +25...+26C, նախալեռնային շրջաններում նվազագույնը՝ -25...-30C, առավելագույնը՝ +20...+23C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի (նորման` հովտային շրջաններում 15-27 մմ, նախալեռնային շրջաններում 19-54 մմ):
[b]
Երևան քաղաք[/b]
Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +1...+2C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +10...+12C, երրորդ տասնօրյակում՝ օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -11...-13C (դիտված պատմական նվազագույնը՝ -29.8C, առավելագույնը՝ +22C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի (նորման` 25-30 մմ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:
Նմանատիպ նյութեր
15902 դիտում
23:27 30-11-2018
Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում դեկտեմբեր ամսին
1085 դիտում
13:54 27-01-2015
Դեկտեմբեր ամսին ստացված դիմումների ու գրությունների պատասխանները տրվել են սահմանված ժամկետներում
Այս բաժնից
733 դիտում
19:05 11-01-2025
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
919 դիտում
18:24 11-01-2025
Հայաստանը հայտնվել է աշխարհի ամենաանվտանգ երկրների տասնյակում
655 դիտում
16:17 11-01-2025
Կրթական համակարգը մեր երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել. Փաշինյանը Գանձաքարում էր