211652_close_icon
views-count1848 դիտում article-date 09:10 29-11-2019

Ավելի լավ է, որոշ պատգամավորներ լռեն, քան խոսեն անհեթեթ. Հովհաննես Խաչատրյան

Հանրապետական կուսակացության անդամ Հովհաննես Խաչատրյանը գրում է. Ավելի լավ է,որոշ պատգամավորներ լռեն,քան խոսեն անհեթեթ: Իշխանական թևի հերթական սիտքոմի պատգամավորներից մեկը, արտահայտեց փառահեղ մի միտք,որ 10մլն դրամի դիմաց ծառայեն 1 ամիս: Նա մեղավոր չէ, մեղավորը նրան ձայն տվողն ու սատարողն են: Պարո´ն, դուք հասկանու՞մ եք, որ պատերազմական երկրում այդպիսի անհեթեթության մասին նույնիսկ մտածելն է խայտառակություն: Պետության ներսում մի ամբողջ ժողովրդի բաժանեցիք սևերի ու սպիտակների, ձեր ատելության սերմով, քանի՞ մարդ կռվեց իր ընկերների ու ծանոթների հետ, քանի՞ մարդ թշնամացավ իրար հետ, ինչքա՞ն կապեր խզվեցին: Ի՞նչ է, դուք ուզում եք այդ խտրականությունն արդեն մտցնել բանա՞կ, չի´ ստացվի այդ անհեթեթություն գագաթնակետը երբեք չի լինի բանակում: Խորհուրդս ձեզ` Ձեզ մոտ միակ բանը, որ լավ է ստացվում դա փրկչի համար նախատեսված 0,5լ ծավալով ջրի տարրան է, խնդրում եմ, պահե´ք այն ապահով: Ու այս մարդի՞կ են,մեր երկրի, մեր ազգի ապագան, զարթնե´ք հայեր, դուրս եկեք այն էյֆորիկ վիճակից,ձեր ժամանակին արած սխալների պտուղներն,այսօր քաղում է մի ամբողջ ազգ: Ժամանակին պետք չէր ընկնել ազդեցության տակ հետույքներդ մեքենաների պատուհաններից հանելով, արագաչափերը ներքնազգեստով փակելով գիտեի՞ք պետություն եք կառուցելու:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր