211652_close_icon
views-count33304 դիտում article-date 23:31 28-11-2019

«Ո՞ւմ միջոցով է Փաշինյանը պայքարում օրենքով գողերի դեմ, նրանց, որոնք մի քրեական հեղինակության բարևելիս օրերով պարծենո՞ւմ են»․ Արթուր Համբարձումյան. aravot.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://www.aravot.am/2019/11/28/1080408/?fbclid=IwAR1WrovItXD5fet_aUixWxpzWWNYp1ZfL-KPdhFkguF4R_Vi9Ga2j7fPUbo]Aravot.am[/url]-ի հետ զրույցում Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիրներից է, անդրադառնալով «Քրեական ենթամշակույթ կրող անձանց» վերաբերյալ օրենք ունենալուն, կարծիք հայտնեց, որ թեև այն անհրաժեշտ է, սակայն անորոշ է, թե վարչապետ Փաշինյանն ո՞ւմ միջոցով է պայքարելու «օրենքով գողերի» դեմ, երբ այդ նույն պայքարողները երկու տարի առաջ քրեական որևէ հեղինակության խնջույքում պատահաբար հանդիպելիս ու երկու րոպե շփվելիս, պարծենալու թեմա էին դարձնում։ «Այն կազմակերպությունները, որոնք գործում են Հայաստանի Հանրապետությունում և քարոզում են բանակում չծառայելը, արգելում են, չեն խրախուսում բանակում ծառայելը, դրանց գործունեությունը մեր երկրի տարածքում պետք է արգելվի։ Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը ես միշտ դրել եմ աղանդավորության դեմ պայքարի հետ նույն նժարի վրա, որովհետև և՛ այս կազմակերպությունները, և՛ այդ կազմակերպությունները չեն խրախուսում, երբեմն նաև արգելում են երիտասարդների բանակում ծառայելը։ Այսինքն` ես կողմնակից եմ, որպեսզի այդ բոլոր կազմակերպությունները, որոնք նման հակապետական, հակաազգային գործունեություն են ծավալում մեր երկրում, իրենց գործունեությունն արգելեն։ Իսկ ինչ վերաբերում է պայքարի ձևին, խոսքը ոչ թե նպատակի, այլ ձևի մասին է, առաջանում են բազմաթիվ հարցեր։ Վարչապետն Ազգային ժողովի ամբիոնից խոսում է այն մասին, որ պետք է պայքարենք քրեական ենթամշակույթի դեմ, և ինքը «գործ չտալու» ավանդույթը նույնականացնում է քրեական ենթամշակույթի հետ։ Ի միջայլոց, «գործ չտալու» այդ ավանդույթը կապ ունի քրեական ենթամշակույթի հետ այնքանով, որքանով․․․ Հիմա ես ուզում եմ հարց տալ, պարոն վարչապետ, դուք արդեն մեկ ու կես տարի ղեկավարում եք Հայաստանի Հանրապետությունը և դուք պայքարում եք «գործ չտալու» ինստիտուտի դեմ, ձեր վերադասը, ինչպես գիտենք Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, կաշառակերության քանի՞ դեպք է եղել կոնկրետ ձեր թիմակիցների հետ կապված և եթե չի եղել, արդյո՞ք սա վկայում է այն մասին, որ ձեր թիմը եղել է իդեալական։ Այսինքն` պարոն Փաշինյանը պետք է հարցին պատասխանի՝ իր թիմը եղե՞լ է իդեալական կամ եղել են կաշառակերության կամ տարբեր փաստաթղթերի հետ կապված դեպքեր, որոնք ինքը կոծկել է, երրորդ տարբերակ ուղղակիորեն գոյություն չունի։ Եվ ես վստահորեն կարող եմ ասել, որ այս կոնտեքստում պարոն Փաշինյանի թիմն իդեալական չի եղել, հետևապես եղել են բազմաթիվ դեպքեր, որոնք ինքը կոծկել է։ Այսինքն` տեսեք ինչ է ստացվում, պարոն Փաշինյանը «գործ չտալու» ինստիտուտը նույնականացնում է քրեական ենթամշակույթի հետ, սակայն ինքն այդ նույն մշակույթը կրում է»։ Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2019/11/28/1080408/?fbclid=IwAR1WrovItXD5fet_aUixWxpzWWNYp1ZfL-KPdhFkguF4R_Vi9Ga2j7fPUbo]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր