211652_close_icon
views-count5177 դիտում article-date 17:21 28-11-2019

Փաշինյանի հերթական սուտ խոստումը պայթեց. Շարմազանով

Փաշինյանի «ինքնիշխան ու հպարտ» քաղաքականության արդյունքում 2018-ի նոյեմբերի 2-ին Հայաստանը զրկվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Այս մասին Facebook-ի իր [url=https://www.facebook.com/permalink.php?story_fbid=564332974367802&id=333386077462494]էջում [/url]գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նաեւ նշել է. «Տարօրինակ է, Հայաստանի վարչապետն այսօր արդեն «գլուխ է գովում», թե ՀԱՊԿ-ում միաձայն որոշել են 2020թ. հունվարի մեկից Բելառուսի ներկայացուցչին հաստատել որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: Հ.Գ. Դեռ մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարում էր, թե ամեն ինչ անելու է՝ պաշտպանելու Հայաստանի պետական շահը, որպեսզի մեր երկիրը պահպանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: Հերթական սուտ խոստումը պայթեց:

Նմանատիպ նյութեր