Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Նա տեղեկացրեց, որ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, հայտնում է [url=http://www.armtimes.com/hy/article/174933?fbclid=IwAR3S-kRwFx4yXAA8p_n9d-gIhV5unHel0pSQYEA5wm6ZK2zM-fIQVH_Fm7k]Armtimes.com[/url]-ը:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի