211652_close_icon
views-count2074 դիտում article-date 16:36 28-11-2019

Թքած ունենալու նուրբ արվեստը կամ «կարգին» Հայկոն էլի գնաց արձակուրդ

Հանրապետական կուսակցության անդամ Հովհաննես Խաչատրյանը գրում է. Պարզվում է՝ Հայկոենք թքած ունեն Երևանի կառավարման վրա ու անձնական հարցերը ավելի կարևոր են։ Օրինակ, երբ վերջերս հստակ ձևակերպվեց, որ քաղաքապետը իրավունք չուներ իր լիազորությունները դնելու իր տեղակալի վրա, քանի որ օրենքով դա չի թույլատրվում, քաղաքապետին կարող է փոխարինել միայն նրա առաջին տեղակալը, ով ևս ավագանու անդամ է, նշվեց նաև, որ դա հանցագործություն է և նյութերը ուղարկվելու են դատախազություն՝ «կարգին» քաղաքապետը ծիծաղեց դրա վրա։ Կծիծաղի բա ինչ կանի, հազարավոր պրոբլեմներով քաղաքում նա արդեն որերորդ անգամ գնում է արձակուրդ, գնալուց էլ չի կարողանում 1-ին տեղակալին պարտադրի, որ նա մնա իրեն փոխարինող ու թքած ունենալով օրենք են խախտում։ Զավեշտալին այն է, որ 1-ին տեղակալ Հրաչյան Հայկոյի նման անձնական հարցերով էր բացակայում Երևանից, մեկնել էր Ստրազբուրգ դասերի, այլ ոչ թե Երևանի համար ինչ-որ հարցեր քննարկելու ու մեկնել էր Երևանի բյուջեյի հաշվին՝ սրան ոնց կպատասխանի խնչասեր մամլո խոսնակը։ Այսքանից հետո օրեր անց «կարգին» Հայկոն նորից գնում է արձակուրդ։ Հայկ ջան, էլ ոնց ասենք, եթե քո դրսի գործերը այդքան կարևոր են, զբաղվիր դրանցով, չի կարելի էսքան թքաց ունենալ Երևանի խնդիրների ու Երևանցիների վրա։ Վե՛րջ տվեք վոյաժներին ու թողեք գան մարդիկ, ովքեր նորմալ անձնվիրաբար ու արդյունավետ կաշխատեն։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր