211652_close_icon
views-count2372 դիտում article-date 14:47 28-11-2019

4 ընկերություններ ազատվեցին մաքսատուրքից. նրանք կներկրեն մոտ 1,1 մլրդ դրամի ապրանք

Կառավարությունն այսօրվա նիստում արտոնություն տրամադրեց «ՍՈՎԹ ՊԱՊԻՐՈՒՍ» ՍՊԸ-ին: Մասնավորապես, ընկերությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում կօգտվի մաքսատուրքի արտոնությունից: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ընկերությունը ներկրվող ապրանքներն օգտագործելու է անձեռոցիկների, թղթե սրբիչների, բժշկական սավանների արտադրության համար: Արտադրությունը իրականացվելու է Երեւանում, կազմակերպությունը գործում է 2012 թվականից, արդեն իսկ իրականացրել է 135 մլն դրամի ներդրումներ, եւս 50 մլն դրամի ներդրումներ պետք է անի: «Այս ծրագրի շրջանակներում ընկերությունը դիմել է 747 մլն դրամ ընդհանուր արժեքով ապրանքների ներկրումը մաքսատուրքից ազատելու խնդրանքով: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կկազմի74,3 մլն դրամ, իսկ բյուջեի եկամուտների նվազումը 907 հազար դրամ: Նախարարը տեղեկացրեց, որ կառավարության այսօրվա նիստում չզեկուցվող հարցերում ընդգրկված են ևս երեք հարցեր, որոնցով արտոնություն տրվեցին երեք ընկերությունների: Մանսավորապես «Արմենիա Վայն» ընկերությունն ազատվել է 265 մլն դրամի ապրանքների ներկրման մաքսատուրքից: «Հակոբյան Ռուստամ» անհատ ձեռներեցն ազատվել է 77 մլն դրամ ապրանքների ներմուծման մաքսատուրքից, իսկ «Արսենալ ԼՏԴ» ընկերությունն ազատվել է 43,4 մլն դրամի ապրանքների ներմուծման մաքսատուրքից: «Հանրագումարով այդ երեք ընկերությունները ազատվել են 385 մլն դրամի ապրանքների մաքսատուրքից, իսկ մաքսատուրքի գումարը կազմում է մոտ 30 մլն դրամ»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:

Նմանատիպ նյութեր