211652_close_icon
views-count904 դիտում article-date 15:00 28-11-2019

Խախտվել են խմիչք արտադրող ընկերության հեղինակային իրավունքները

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկություն է ստացել այն մասին, որ ՀՀ-ում խախտվում են «Օմսկվինպրոմ» ՍՊ ընկերության հեղինակային իրավունքները: Մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունը գրությունը է ուղարկել ՊԵԿհետաքննության և օպերատիվհետախուզության վարչությանը՝ ներկայացնելով«Օմսկվինպրոմ» ՍՊ ընկերության տնօրենի դիմումն ու կից նյութերը, ըստ որոնց, «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ՍՊ ընկերության կողմից արտադրվում և իրացվում է«Օմսկվինպրոմ» ՍՊ ընկերությանը պատկանող «ՊյատՕզեր» և «ԲելայաԲերյոզկա» ապրանքային նշաններովօղիներինմոլորեցնելու չափ նմանվող խմիչք: Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ՍՊ ընկերությունը, իրականում երկրորդային շուկայից ձեռքբերելով «Օմսկվինպրոմ» ՍՊ ընկերության կողմից արտադրվող «ՊյատՕզեր» և «ԲելայաԲերյոզկա» օղիներիտարաները, դրանք շշալցրել է իր արտադրած օղիներով: Շշերի վրա փակցվել են «Տեղական»նշագրումովակցիզային դրոշմանիշներ և հայաֆիկացման համար նախատեսված ինքնակպչուն թերթիկներ՝ «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ՍՊ ընկերության կողմից արտադրված լինելու վերաբերյալ նշումով,որից հետո իրացվել են։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ՍՊ ընկերության կողմից նման ապրանքային նշաններով օղիներշշալցնելու և իրացնելու հանգամանքը հաստատվել է ինչպես գնորդ անհատ ձեռնարկատերերի հայտարարություններով, այնպես էլ «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ՍՊ ընկերության կողմից տրամադրված տեղեկանքով։ Նկատի ունենալով, որ ՕՀ միջոցառումների ընթացքում ստացված նյութերն առերևույթ պարունակել են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի խախտումներ՝ 2019 թ. հուլիսի 26-ինդրանք ուղարկվել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով։ ՏՄՊՊ հանձնաժողովի կողմից 2019 թ. օգոստոսի 9-ին կայացվել էվարչական վարույթ հարուցելու մասինորոշում, որի արդյունքում հանձնաժողովի 22․10․2019 թվականի թիվ 143-Ա որոշմամբ«Ալկո Իմպորտ Էքսպորտ» ՍՊ ընկերության նկատմամբ նշանակվել է 16,207,000 ՀՀ դրամ տուգանք՝ անբարեխիղճ մրցակցության գործողության համար։ [b]ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր