211652_close_icon
views-count13224 դիտում article-date 16:18 28-11-2019

Արտակարգ դեպք Արարատի մարզում. BYD մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը մարել են քաղաքացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի Երևանյան փողոցում գտնվող թիվ 1 հիմնական դպրոցի մոտ հրդեհ է բռնկվել կայանված վիճակում գտնվող BYD մակնիշի 407 ԼՕ 61 համարանիշի ավտոմեքենայում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային հրշեջ-փրկարարական վարչության Մասիսի հրշեջ-փրկարարները, քաղաքացիները իրենց ուժերով մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը: Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածն՝ ամբողջությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենայի սեփականատերը Վահե Թադևոսյանն է: Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Ալինա Եգորովայի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր