211652_close_icon
views-count1572 դիտում article-date 13:42 28-11-2019

Գառնի-Երևան ջրատարը կշարունակի գործել. ջրատարի պլանային կանգառը հետաձգվում է անորոշ ժամանակով

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով «Գառնի-Երևան» մայրուղային ջրատարի պլանային կանգառը հետաձգվում է անորոշ ժամանակով: Ստորև նշված բնակավայրերի և տարածքների բոլոր բաժանորդների ջրամատակարարումը ս.թ. նոյեմբերի 28-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 29-ը ժամը 10.00-ն կշարունակվի իրականացվել ժամանակացույցի համաձայն: [b] Երևան՝[/b] • Նուբարաշեն վարչական շրջան, • Էրեբունի վարչական շրջան, • Կենտրոն վարչական շրջան, • Շենգավիթ վարչական շրջան, [b]Արարատի մարզ՝[/b] • Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղեր և անմիջապես ջրատարից սնվող բաժանորդներ: [b]28.11.2019թ. Վեոլիա Ջուր ՓԲԸ[/b]

Նմանատիպ նյութեր