211652_close_icon
views-count1050 դիտում article-date 12:32 28-11-2019

Կարևոր չէ նախագծի որակը, կարևորը՝ փոխկապակցված լինի նախկին իշխանության հետ. «Իմ Ձայնը» նախագիծ

Մեծ է մտավախությունը, որ նախագիծը մշակելիս առաջնորդվել են նույն սկզբունքով՝ կարևոր չէ նախագծի որակը, կարևորը՝ փոխկապակցված լինի նախկին իշխանության հետ: Այդպիսին է հասարակության պահանջը: Կարևորը հանրային իշխանության կողմից դրված նպատակին հասնելն է: Եթե վերանանք նախագծի փիլիսոփայությունից , նախագծի հիմնավորումները, ինչպես նաև առկա իրավակարգավորումները հաստատում են դրա հետևում թաքնված նպատակները: Որպես հիմնավորում բազմիցս նշվել է ՀՀ-ի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները: Սակայն միջազգային փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ փաստաթղթերում ուղղակիորեն չի նախատեսվում առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրման պահանջ: Միակ բացառությունը ԵՄ պառլամենտական վեհաժողովի 2018թ. ապրիլի 26-ի բանաձևն է, որով անդամ պետություններին ընդամենը կոչ է արվում նախատեսել առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտը, թեև մեզ մոտ դա ներկայացվում է որպես պարտադիր պահանջ: Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձումը հակասության մեջ է մտնում ՀՀ Սահմանդրության 60-րդ հոդվածով նախատեսված սեփականության և 66-րդ հոդվածով նախատեսված անմեղության կանխավարկածի իրավունքների հետ: Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագրավումը միջազգային պրակտիկայում հանդիսանում է առանձնապես բարձր հանրային վտանգավորություն ունեցող հանցագործությունների դեմ պայքարում որպես բացառիկ միջոց, միևնույն ժամանակ նախատեսելով գույքի բռնագանձման հնարավորություն նախատեսվող հանցագործությունների խիստ սահմանափակ շրջանակ, ինչը չես ասի ներկայացվող նախագծով սահմանվող հանցագործությունների ցանկի մասին: Հսկայական լիազորություններով է օժտվում դատախազությունը: Իրավասու մարմնի համար ժամկետների փաստացի որևէ իրական կաշկանդվածություն չի ենթադրվում, և վերջինս կարող է ցանկացած պահի հայցադիմում ներկայացնել դատարան` փաստարկելով, որ ժամկետը պահպանված է, քանի որ  վաղեմության ժամկետի ընթացքը սկսվում է այն օրվանից, երբ իրավասու մարմինն իմացել է կամ պետք է իմանար ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության մասին: Սա վտանգավոր գործիք է լինելու քաղաքական հակառակորդների, տնտեսական ակտիվություն դրսևորող անձանց նկատմամբ հրահանգավորված և ի սկզբանե որոշված քրեական գործերի հարուցման համար, որոնք նպատակ կունենան հնարավորություն ստեղծել տվյալ անձի գույքը բռնագանձելու համար: Ցավոք, ոչ մեկին չի հետաքրքրելու` այդ գործընթացն օրինակա՞ն էր, թե՞ ոչ, ի՞նչ կլինի պետության հետ որոշակի ժամանակահատված անց, երբ քաղաքական իշխանությունը փոխվի, և տվյալ անձինք ներկայացնեն, թե ինչ պայմաններում է տեղի ունեցել գույքի բռնագանձումը: [b]Ասյա Օվանյան ՀՀ Փաստաբանների պալատի անդամ «Իմ Ձայնը» նախագիծ[/b]

Նմանատիպ նյութեր