211652_close_icon
views-count1160 դիտում article-date 14:34 28-11-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Նոյեմբերի 27-ին, ժամը 09.30-ին, Երևանի Վահագնի թաղամասի մոտայքում իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվադանոց: Կատարվում է քննություն։ Նոյեմբերի 27-ին, ժամը 13.30-ին, Երևանի Մարգարյան փողոցի շենքերից մեկի բակում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 89-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Նոյեմբերի 27-ին, ժամը 09.25-ին, Երևանի Արտաշատի խճուղում իրար են բախվել «ԿԻԱ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Նոյեմբերի 27-ին, ժամը 09.50-ին, Երևանի Սարի թաղում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 46-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Նոյեմբերի 27-ին, ժամը 15.40-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Նոյեմբերի 27-ին, ժամը 09.00-ին, Երևանի Օգանովի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 87-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Նոյեմբերի 27-ին, ժամը 14.15-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 74-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Հովո» բեռնատարի հետնամասին. «Օպել»-ի 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Նոյեմբերի 27-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Նոյեմբերի 28-ին, ժամը 01.10-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 47-րդ կմ-ին իրար են բախվել երկու «Օպել» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ներից մեկի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր