8481 դիտում
16:08 28-11-2019
24-ամյա աղջկա թոքից հեռացրեն են 3.5 լիտր հեղուկով հսկա էխինոկկ
24- ամյա աղջիկը Սուրբ Գրիգոր Լուսվորիչ ԲԿ-ի ԻԹՎ բաժանմունք է տեղափոխվել այլ հիվանդանոցից ծայրահեղ ծանր վիճակում՝ արհեստական շնչառությամբ: Հետազոտվել է, կատարված R-քննությամբ նկարագրվել է ձախ թոքի հսկա լարված կիստոզ գոյացություն, միջնորմի օրգանների տեղաշարժ դեպի աջ, աջից տարածուն ինֆիլտրացիայի պատկեր:
Կատարված որովայնի ԳՁՀ-քննությամբ հայտնաբերվել է լյարդի 7, 8-րդ սեգմենտներում հաստ պատերով կիստոզ գոյացություն 10.0x9.8սմ չափերի: Հաշվի առնելով վերոնշյալը` հիվանդի մոտ ենթադրվել է ձախ թոքի պատռված դեպի բրոնխ լարված էխինոկոկկային բուշտ, ասպիրացիոն սինդրոմի և անաֆիլաքսիայի զարգացումով, ինչպես նաև` լյարդի հսկա էխինոկոկկային բուշտ:
Վիճակը համեմատական կայունանալուց հետո հիվանդը կենսական ցուցումներով շտապ կարգով վիրահատվել է: Կատարված վիրահատությունն ընթացել է երկու փուլով: Առաջին փուլով` առաջային թորակոտոմիա ձախից, հայտնաբերվել է լարված էխինոկոկկային բուշտ, որի ֆիբրոզ թաղանթը հատելուց հետո դիտվել է մասիվ օդի արտահոսք բրոնխիալ խուղակներով, որի պատճառով դիտվում էր ձախ թոքի վենտիլյացիայի խիստ խանգարում, կատարվել է էխինոկոկային բշտի խիտինային թաղանթի հեռացում, խոռոչի տամպոնադա, ինչից հետո շունտը վերացել է, աջ թոքի վենտիլյացիայի ծավալը` կարգավորվել:
Երկրորդ փուլով` վիճակը կայունացնելուց հետո հիվանդը շրջվել է կողմնային դիրքի, թորակոմոտիկ վերքը լայնացվել է, ստորին բիլթն ամբողջությամբ ախտահարված է եղել էխինոկոկկային բշտով, վերին բիլթը երկար ժամանակ ճնշման տակ է եղել և չի շնչել:
Կատարվել է ստորին բլթի ատիպիկ մասնահատում, էխինոկոկէկտոմիա, պլևրալ խոռոչի դրենավորում: Հիվանդը վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել արհեստական շնչառությամբ, կայուն վիճակով:
Դինամիկայում կատարված միջոցառումների և դեղորայքային բուժման ֆոնի վրա հիվանդի վիճակը աստիճանաբար բարելավվել է, շնչառությունը եղել է ինքնուրույն:
Հետվիրահատական շրջանը հարթ է ընթացել: Հիվանդը անց է կացրել բուժկենտրոնում 15 մահճակալային օր: Թոքն իր ողջ ծավալով լրացրել է պլևրալ խոռոչը, բարդություններ չեն եղել: Հիվանդը դուրս է գրվել, նա ունի նաև լյարդի էխինոկոկային բշտի պլանային վիրահատության կարիք:
Վիրահատող բժիշներ Տիգրան Խաչատրյան, Լևոն Մինասյան
[b]Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ[/b]
Նմանատիպ նյութեր
1534 դիտում
20:15 17-05-2014
Գուլպայում դարչնագույն հեղուկով ներարկիչ են գտել
851 դիտում
15:21 09-06-2015
Անհայտ անձինք դյուրավառ հեղուկով լի շշեր են նետել Չեխիայի պաշտպանության նախարարի տուն
9954 դիտում
14:18 24-07-2018
«Արմավիր» ՔԿ հիմնարկի աշխատակիցները սուր հոտ ունեցող հեղուկով լցված ռետինե ձեռնոցներ են հայտնաբերել
Այս բաժնից
373 դիտում
19:21 24-04-2024
Վիրահայերը Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացնում
340 դիտում
19:08 24-04-2024
Այսօր մեր մտքերը Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են․ Նիկոս Դենդիաս
331 դիտում
18:52 24-04-2024
Մենք հիշում ենք պատմության այս մութ գլուխը, հարգում ենք նրանց, ովքեր կորցրին իրենց կյանքը․ Ջասթին Թրյուդո