211652_close_icon
views-count107145 դիտում article-date 10:57 28-11-2019

Օպերատիվ տվյալներով կարծես հաստատվում է, որ Արարատի մարզպետի վրա հերթական «բոչկան են գլորում». թե՛ վարսավիրը, թե՛ ականատեսները հերքել են տեղի ունեցածը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառաողները, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզել են օրեր առաջ էլեկտրոնային լրատվամիջոցներում հրապարակված «Մարզպետի կանտովկան արտահերթ չդզելու համար ծեծել են վարսավիրին և արտաքսել գյուղից» վերտառությամբ հոդվածի մեջ առնչվող մարդկանց ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արարատի մարզի ոստիկանները պարզել են, որ մարզպետի վարորդը հանդիսանում է Նոր Կյանք գյուղի բնակիչ, 34-ամյա Արտակ Դավթյանը, վերջինիս եղբայրը՝ նույն գյուղի բնակիչ, 32-ամյա Արմեն Դավթյանը, իսկ վարսավիրը եղել է Տափերական գյուղի բնակիչ, 39-ամյա Սերոբ Բարֆյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ոչ մի վիճաբանություն-ծեծկռտուք տեղի չի ունեցել, քանի որ թե՛ նշված անձինք և թե՛ ականատես այլ անձինք հերքել են տեղի ունեցածը: Ավելի վաղ զանգվածային էլեկտրոնային միջոցներով տեղեկություն էր տարածվել, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորելուց առաջ ցանկացել է նշված վարսավիրանոցում «զուգվել-զարդարվել», սակայն վարսավիրը հրաժարվել է, ասելով, որ պետք է հերթ պահի, ինչն էլ առաջացրել էր մարզպետի զայրույթը ու իր հանձնարարականով Ա. և Ա.Դավթյանները ծեծի են ենթարկել վարսավիրին: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր