211652_close_icon
views-count642 դիտում article-date 11:13 28-11-2019

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 7.3 հա տարածք

Նոյեմբերի 27-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 200 քմ, Արագածոտնի մարզի Ապարան-Քուչակ ավտոճանապարհին՝ 2 հա, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 3000 քմ, Կոտայքի մարզի Զորավան գյուղում՝ 4 հա, Սպիտակ-Երևան ավտոճանապարհին՝ 1 հա: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր