211652_close_icon
views-count4694 դիտում article-date 23:28 27-11-2019

Մենուա Հարությունյանը,Միհրդատ Մադաթյանն ու Վահան Բաբայանն «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ անդրադարձել են վարչապետ Փաշինյանի վերջին հայտարարությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը, հոգեբան Միհրդատ Մադաթյանն ու «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանն Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ եթերում հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ անդրադարձել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանը՝ ուղղված առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին, ըստ որի՝ Լևոն Տեր-Պետրոսյանը չարիք է: Մենուա Հարությունյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը «շուստրի է» և շատ լավ հասկանում է, որ հասարակության մի զանգված ատում է Լևոն Տեր-Պետրոսյանին, դրա համար էլ նա փորձում է իրեն առանձնացնել նրանից: Վահան Բաբայանի դիտարկմամբ էլ՝ Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանին չարիք համարելով՝ հրաժարվեց իր անցյալից, այն անցյալից, երբ նա ձևավորվեց որպես քաղաքական գործիչ. «Նիկոլի թիմը պետք է հասկանա, որ, եթե նա հրաժարվեց Լևոն Տեր-Պետրոսյանից, ապա իրենցից յուրաքանչյուրին մի վայրկյան անգամ չի խղճալու»: Հոգեբան Միհրդատ Մադաթյանը չի կարծում, որ Նիկոլ Փաշինյանը թիմ ունի: Նրա դիտարկմամբ՝ եթե «Իմ քայլ»-ից հանենք Նիկոլ Փաշինյանին, այնտեղ ոչ ոք չի մնա. «Ո՞վ կա այդ թիմում, Հովիկ Աղազարյանի նման մի մարդ, ով Հիսուսին սկսեց հավատալ Նիկոլ Փաշինյանի արարքների շնորհի՞վ»: Ըստ հոգեբանի՝ Նիկոլ Փաշինյանին թվում է՝ իրեն ամեն ինչ կարելի է, դրա համար էլ նրա «Ես»-ը գտնվում է անհասկանալի մակարդակի վրա: Մենուա Հարությունյանը համոզված է, որ այսօր հասարակությանն այլևս հնարավոր չէ խաբել նախկիններին թալանի մեջ մեղադրելով: Ըստ նրա՝ այս իշխանության անդամներն այնքան են հոռացել, որ այլևս չեն կարողանում 700 հազար դրամ աշխատավարձով աշխատել. «Ստի ժամանակներն անցել են: Հասարակությանն այլևս ստերով չեք կարող խաբել»: Վահան Բաբայանն էլ այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջը դարձրել է կեղծ թվերի հրապարակման հարթակ: Հարցին՝ ի՞նչ փաստեր ունեք, Բաբայանն ասել է. «Դուրս ես գալիս փողոց, մարդիկ ասում են՝ էդ թվերը, որոնք ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը ի՞նչ թվեր են, դրանք իրականությանը չեն համապատասխանում»: Մենուա Հարությունյանի խոսքով՝ ստի ու խաբեության այս իրականությունից դուրս գալու համար անհրաժեշտ է, որ հասարակության առողջ զանգվածի համախմբում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր