211652_close_icon
views-count1056 դիտում article-date 21:51 27-11-2019

Դատական համակարգում կոռուպցիան չի վերանա, այն կգործի զգուշավոր կերպով, իսկ դատավորների վախերը միշտ եղել են, կան և կմնան. Պարգև Օհանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դատավորների նկատմամբ անուղղակի ճնշումներ միշտ էլ եղել են ու կլինեն, դատավորներն իրենք չպետք է ճնշումների ենթարկվեն, շատ բան կախված է նրանց անհատական որակներից: Ինչպես հաղորդում է [url=https://www.tert.am/am/news/2019/11/27/Ohanyan/3150296?fbclid=IwAR0nspi3m-mNkRl5EOCKwPVM8UqWlleHB-70DATSYRj758dZEYZa1xnJPFY]Tert.am[/url]-ը, «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել նախկին դատավոր, «Անկախ դատավոր» ՀԿ նախագահ Պարգև Օհանյանը. «Կան դատավորներ, որ գործն ստանում են, բացարկ են հայտնում, խուսափում են կամ հիվանդանում, որ շառից հեռու լինեն: Իսկ «արտոնյալ» դատավորները, որոնք ծառայություններ են մատուցել իշխանությանը, իրենց հանդուգն են համարում»: Ըստ Օհանյանի՝ չկա դատավորների բացարձակ անկախություն, և նրանց վերահսկող կառույցներն իրականում ոչ թե գործադիր իշխանությունը կամ ԱԱԾ-ն են, այլ վերադաս ատյանները. «Այս փուլում արվող դատաիրավական փոփոխությունների, դատավորների բարեվարքության կանոնների ներդրման, նոր Դատական օրենսգրքի հետ անհամաձայնություններ ունեմ: Հեռանկարում Բարձրագույն դատական խորհուրդ չպետք է լինի, փոխարենը Վճռաբեկ դատարանը պետք է դառնա ամենահեղինակավոր ատյանը»: Նախկին դատավորի կարծիքով՝ որոշակի հակասություն է առաջանում, երբ վարչապետը միջամտում է դատական իշխանության գործերին, թեև մյուս կողմից՝ նա իշխանության բոլոր երեք ճյուղերի պատասխանատուն է. «Մենք անելիք ունենք օրենսդրական դաշտում՝ պետք է սահմանադրական փոփոխությունների միջոցով դատախազությունն ու քննչական մարմինները բերել իրենց իրական տեղը: Այսօր դրանք գործադիր իշխանության մաս են, դրանց ղեկավարները մասնակցում են կառավարության նիստերին: Դրանք կախյալ մարմիններ են»: Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/11/27/Ohanyan/3150296?fbclid=IwAR0nspi3m-mNkRl5EOCKwPVM8UqWlleHB-70DATSYRj758dZEYZa1xnJPFY]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր