211652_close_icon
views-count6308 դիտում article-date 20:48 27-11-2019

Կարողա՞ «սուպեր» Հայկոն հատուկ հանգստացնող միջոցներ է օգտագործում. Հովհաննես Խաչատրյան

Հովհաննես Խաչատրյանը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/hov.xachatryan77/posts/2570044589775583]էջում [/url]գրում է. «Երեկվա Երևանի ավագանու նիստի ընթացքում «սուպեր» քաղաքապետը շատ նյարդային էր, նորմալ հարցերի տակ, այնքան որ հարց տվողները ընդդիմադիր թևից էին, չնայած դա այն դեպքում, երբ ժամանակ առաջ նրանց մի մասի հետ նույն թիմն էին ներկայացնում, փորձում էր վատ ենթատեքսեր փնտրել, ավելին իրենց թիմի որոշ հարցերի ժամանակ էլ էր ափերից դուրս գալիս ու բարձր-բարձր նույն անհեթեթությունները կրկնելով փորձում էր փակել թեմաները, իսկ, երբ շատ էր ինքնատիրապետումը կորցնում՝ ավագանին կարճ ընդմիջումների էր գնում, չի բացառվում նաև հանգստացնող միջոցներ օգտագործելու համար, ովքեր նայել են երեկվա նիստը՝ մեծամասամբ կհաստատեն, ովքեր չեն նայել՝ նայեք կհամոզվեք։ Ո՞նց կարող է մարդուն ասեն դուք օրենք եք խախտել պարոն քաղաքապետ ու բերեն հստակ փաստեր, նա ասի՝ շնորհակալություն ժպիտ պարգևելու համար, դուք կարո՞ղ է հատուկ դեղեր եք օգտագործում, ի դեպ խոսակցությունները շատ են, որ Հայկոն ինչ-որ հանգստացնող միջողներ օգտագործում է՝ այստեղից այլ տեսակի ժպիտի հոտ է գալիս ու դա շատ ցավալի է։ Ո՞նց կարող է իրեն ամենաթափացիկ քաղաքային իշխանությունը ներկակացնող Հայկոն օրենքի խախտմամբ նվերներ ստանա, խախտում է, քանի որ Երևանը կարող է նվեր ընդունել միայն ավագանու թույլտվությամբ, ու ավագանու անդամների հարցին՝ թե ովքե՞ր են նվեր տվողները, հարցը արդեն խնդալու է, քանի որ ավագանին չգիտի այն ինչ պարտավոր է իմանալ, Հայկոն պատասխանելու փոխարեն հիշում է իր տարբեր տարիներին նկարված սկետչերից հատվածներ, հիմնականում կապիկություններ անելու կոնտեքստում և չի պատասխանում։ Ու բանը հասնում է նրան նաև, որ Մարությանը այնքան է հունից դուրս գալիս, որ իրեն վեր է դասում վարչապետ Փաշինյանից, ասելով, որ եթե վարչապետը նպատակահարմար է գտնում մեկնաբանել Հրապարակի մետրոյի կայարանի հայտնի անհասկանալի փերֆորմենսը, դա չի նշանակում, որ ես պիտի մեկնաբանեմ՝ հիշելով երևի «ես լավ տղա եմ» իր առաջին համարներից մեկը ու լկտիաբար ստելով՝ ասելով, իբր տեղյակ չի այդ ներկայացումից։ Երևանին անհավասարակշիռ, նյարդային, թեմաներից անտեղյակ ու խոստումները չկատարող և սուտասան՝ մի խոսքով առանց դիպլոմի դերասան քաղաքապետ պետք չի՛։ Մարության ջան գնա քո դերասանությունը սկետչերումդ ու ֆիլմերումդ արա, Երևանի կառավարումը դեր չէ, դա լուրջ ու պատասխանատու գործ է»:

Նմանատիպ նյութեր