211652_close_icon
views-count47943 դիտում article-date 20:01 27-11-2019

Bsports ակադեմիայի՝ Հայաստանում երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստներ գտնելու առաքելությունն ավարտվեց. լավագույնները նոր Մխիթարյաններ և Հովիվյաններ դառնալու բացառիկ շանս կստանան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանում առաջին անգամ կազմակերպվել էր մանկապատանեկան ֆուտբոլային ճամբար «Bsports» պորտուգալական աշխարհահռչակ ակադեմիայի կողմից: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ նոյեմբերի 23-ին, մեկ շաբաթ շարունակ Պորտուգալիայից ժամանած անվանի մասնագետների անցկացրած պարապմունքներից հետո պատանի ֆուտբոլիստներն իրենց ունակություններն են դրսևորել եզրափակիչ խաղում, որից հետո տեղի է ունեցել պատվոգրերի հանձնումը: Մեկշաբաթյա ֆուտբոլային ճամբարում իրենց լավագույն կերպով դրսևորած հայ պատանիներից վերջնական ընտրությունը կայացվելու է վաղը՝ նոյեմբերի 28-ին: Տարիքային երկու խմբից երկուական լավագույն խաղացողները մեկ ամսով անվճար մեկնելու են Պորտուգալիա` կատարելագործելու իրենց վարպետությունը «Bsports» ակադեմիայում: «Հաջողության դեպքում հայ պատանիները հետագայում կարող են հայտնվել Պորտուգալիայի սուպեր լիգայում»,- ընդգծել է «Bsports» ակադեմիայի հայկական պատվիրակության ղեկավար Լևոն Ղասաբօղլյանը` հավելելով, որ «Ճանապարհ դեպի ֆուտբոլային երազանք» ճամբարը մեծ հնարավորություն է` ֆուտբոլային տաղանդներ բացահայտելու Հայաստանում: Ֆոտոլրագրողի հետ զրույցում երեխաների ծնողները իրենց շնորհակալությունն էին հայտնում մարզիչներին՝ ասելով. «Նրանց շնորհիվ գուցե ապագայում ունենանք նոր Հենրիխ Մխիթարյաններ, Խորեն Հովհաննիսյաններ և Սարգիս Հովիվյաններ»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 488+
488+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր