211652_close_icon
views-count1555 դիտում article-date 20:21 27-11-2019

Լեհաստանի ՌՈ պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ, հետևել ՀՀ ՌՈ ցուցադրական պարապմունքներին

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության, փորձի փոխանակման հետ կապված մի շարք հարցեր: ԼՀ ՊՆ պատվիրակությունը հետևել է ռազմական ոստիկանների ցուցադրական պարապմունքներին: Պատվիրակությունն այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:

Նմանատիպ նյութեր