211652_close_icon
views-count1194 դիտում article-date 19:04 27-11-2019

Թափուր պաշտոնների հավակնորդներից 16-ը համալրել են հարկադիր կատարողների շարքերը

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում ամփոփվել են Երևան քաղաքի և մարզային բաժիններում հարկադիր կատարողների թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթի արդյունքները։ Մրցույթն անցկացվել է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։ Թեստավորման փուլը հաջողությամբ հանձնած թեկնածուները երկրորդ փուլում մասնակցել են հարցազրույցի: Թափուր պաշտոնների հավակնորդներից 16-ը համալրել են հարկադիր կատարողների շարքերը:

Նմանատիպ նյութեր