211652_close_icon
views-count1668 դիտում article-date 17:47 27-11-2019

«Գերակա հանրային շահ ճանաչված տարածքների բնակիչների փոխհատուցումը չի ավելանա». Վահե Էնֆիաջյան

Ամենայն հավանականությամբ հենց այսպես էլ կլինի, քանի որ այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, երկու ժամից ավել տևած քննարկումների ժամանակ, մերժվեց ներկայացված օրենսդրական նախագիծը: Օրինագծով առաջարկվում էր հանրային գերակա շահ ճանաչված տարածքներն իրացնելիս բնակիչներին վճարել շուկայական արժեք + 25 % ավել փոխհատուցում, ներկայումս գործող 15 %-ի փոխարեն: Նախագծով կկանոնակարգվեր կառուցապատող-բնակիչ իրավահարաբերությունները, որտեղ պետության կողմից համաչափության և արդարության դրսևորմներն առավել ընդգծված կլինեին: Քանի որ 10 տարուց ավել է խորհրդարանում և ոչ միայն բարձրաձայնում եմ առկա խնդիրները, բնական է, որ լավ պատկերացնում եմ իրավական նման փոփոխության անհրաժեշտությունը: Նախագծի մասին հագեցած քննարկումներ եմ ունեցել ինչպես բնակիչների հետ, այնպես էլ կառուցապատող ընկերությունների հետ (այդ թվում արտերկրի), և բոլոր կողմերի համար 25% ֆիքսելն ընկալելի շեմ է: Ցավոք, հանձնաժողովն այսօր առանց խորքային ու առարկայական ուսումնասիրության, բացասական եզրակացություն տվեց նախագծին: Եվ չնայած, որ ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն խորհրդարանական հաջորդ չորսօրյա նիստերին 3 րոպեի սահմաններում հնարավորություն կունենամ կրկին նախագիծը ներկայացնելու, այնուամենայնիվ լիահույս չեմ, թե հանրային գերակա շահ ճանաչված գոտիների բնակիչների համար այսքան կարևոր նշանակություն ունեցող օրինագիծը կընդունվի: Խնդրին անդրադառնում եմ 10 տարուց ավել: Խորհրդարանական լսումների գաղափարը, որն իրականացվեց ս/թ հոկտեմբերի 7-ին, դեռևս նախաձեռնվել էր ամռանն ընդառաջ իմ և իմ քաղաքական թիմի կողմից, սակայն քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներն ու ոլորտի առանցքային որոշ պատասխանատուների չներկայանալու հիմքով, ստիպված լսումները հետաձգեցինք, սակայն հետագայում իրականացվեց հոկտեմբերյան հայտնի լսումները: Google որոնողական համակարգով ժամանակագրությանն առնչվող բոլոր փաստերն առկա են, թե ով և ինչպես է նախաձեռնել քննարկումներն ու որ տարածքների բնակիչների խնդիրներին էր այն վերաբերելու: Թե որքանով էր արդյունավետ համարվում հոկտեմբերի 7-ի լսումները և ի վերջո ինչ տվեց կողմերին, թող փաստեն ներկաներն ու տարածքների բնակիչները: Վստահ եմ, որ այսօրվա նախաձեռնությունը կարող էր ևս մեկ քայլ դառնար իրավական դաշտն ավելի բարենպաստ դարձնելու, քաղաքաշինական ծրագրերին նոր թափ հաղորդելու և իհարկե վերոնշյալ տարածքների բնակիչների կենցաղային, իսկ որոշ դեպքերում նաև անմարդկային գոյատևման պայմանները բարելավելու համար: Վերահաստատում եմ՝ որ Տերյան, Լալայանց, Պուշկին, Բելյակով, Բուզանդ, Արամի փողոցներ, Պռոշյանի 1-ին նրբանցք, Սարի Թաղ, Ֆիրդուսի 33-րդ, Կոնդ, Եկմալյան, Նորագյուղ թաղամասերի, իրացված և հանրային գերակա շահ ճանաչված այլ տարածքների խնիրներին շարունակելու եմ լինել հետևողական: ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյան

Նմանատիպ նյութեր