211652_close_icon
views-count2513 դիտում article-date 17:36 27-11-2019

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին Մալիում տեղի ունեցած դժբախտ պատահարի առնչությամբ, որը ֆրանսիացի տասներեք զինվորականի մահվան պատճառ է դարձել: «Վշտի ու կորստի այս ծանր պահին ֆրանսիացի բարեկամ ժողովրդի կողքին ենք»,- ասվում է նախագահ Արմեն Սարգսյանի ցավակցական հեռագրում: Հանրապետության նախագահն իր խորին ցավակցությունն է հղել զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով համբերություն և ոգու արիություն։

Նմանատիպ նյութեր