211652_close_icon
views-count3010 դիտում article-date 17:07 27-11-2019

Չեմպիոնների լիգա. «Բրյուգեի» երկու ֆուտբոլիստ կարմիր քարտ են ստացել գոլը տոնելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բելգիական «Բրյուգեի» երկու խաղացող դաշտից հեռացվել են թուրքական «Գալաթասարային» խփած գոլը չաձազանց բուռն կերպով նշելու համար՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի արտագնա խաղում (1:1): Բելգիացիները պարտությունից խուսափեցին 92-րդ րոպեին, երբ ստամբուլցիների դարպասը Քլինթոն Մատայի փոխանցումից հետո գրավեց կիսապաշտպան Կրեպին Դիատան: Գոլից հետո Դիատան հանել է մարզաշապիկը, ինչը արգելված է կանոններով, իսկ Մատան ուրախությունից կոտրել է անկյունային դրոշակը: Խաղի գլխավոր մրցավար Իվան Կրուժլյակը այդ դրվագից հետո խաղացողներին մեկական դեղին քարտ է ցույց տվել, որոնք այդ խաղում նրանց համար երկրորդն էին: Արդյունքում երկու ֆուտբոլիստն էլ՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակները, խաղադաշտից հեռացվել են: Մնալով 9 հոգով, «Բրյուգեն» կարողացավ պահպանել ոչ-ոքին և երեք միավորով զբաղեցնում է խմբի 3-րդ հորիզոնականը: «Գալաթասարայը» վերջինն է՝ 2 միավորով: Այս խմբից փլեյ-օֆֆի ուղեգիրը արդեն ապահովել են ՊՍԺ-ն ու «Ռեալը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր