211652_close_icon
views-count10193 դիտում article-date 16:22 27-11-2019

Ե՞րբ է լինելու Նոր տարվա առաջին աշխատանքային օրը

Երեմ Եսոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ. Նկատի ունենալով, որ ամանորյա տոներին ընդառաջ տարածվել է սխալ տեղեկություն հանգստյան և ոչ աշխատանքային օրերի կապակցությամբ, հետևաբար հարկ եմ համարում տեղեկացնել, որ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածը սահմանում է, որ. «Ամանոր և Ծննդյան տոներ` նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ին, 4-ին և 5-ին (նախածննդյան տոներ) և հունվարի 6-ին (Սուրբ Ծնունդ և Հայտնություն), ոչ աշխատանքային օրեր»: Նույն օրենքի հոդված 1.1-ի համաձայն. «Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց հիշատակի օր` նշվում է հունվարի 7-ին, ոչ աշխատանքային օր»: Նշված օրենքի նորմերը ուժի մեջ են, ՀՀ Կառավարության կողմից աշխատանքային օրերը փոխելու մասին որոշում դեռևս չի կայացվել, հետևաբար 2020թ. առաջին աշխատանքային օրը համարվում է հունվարի 08-ը»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր