211652_close_icon
views-count1512 դիտում article-date 13:52 27-11-2019

Խարդախության համար հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն

Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 26-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Արմավիրի բաժին է ներկայացել 33-ամյա Էդգար Ա.-ն, որը նոյեմբերի 25-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 1-ին մասի հատկանիշներով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր