211652_close_icon
views-count7635 դիտում article-date 12:36 27-11-2019

Վարչապետի որոշմամբ, Նոր Հաճնում 5 մարդու մահվան պատճառ դարձած պատահարի քննության համար հանձնաժողով է ստեղծվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հանձնաժողով է ստեղծվել Նոր Հաճնի բնակարաններից մեկում տեղի ունեցած պատահարի քննությունն իրականացնելու նպատակով: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի N 580-Ն որոշման N 1 հավելվածի 1-ին բաժնի 2-րդ գլխի 3-րդ կետը՝ 1. Նոր Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարանում տեղի ունեցած պատահարի քննությունն իրականացնելու նպատակով ստեղծել հանձնաժողով՝ համաձայն հավելվածի: 2. Հանձնաժողովի նախագահին՝ պատահարի քննության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն քննության արդյունքների մասին»: Նշենք, որ հանձնաժողովի կազմում ընդգրկված է 5 մարդ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/11/16/1140698/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, նոյեմբերի 16-ին դաժան ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ էր ստացվել, որ Աբովյանի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել էր Նոր-Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարան, որտեղ հայտնաբերել էին 5 քաղաքացու դի: Դեպքի վայր էին ժամանել Կոտայքի մարզի ոստիկանապետ Սևան Քոչարյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը, նույն վարչության Նաիրիի քննչական բաժնի պետ Աշոտ Դալլաքյանը և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սամվել Քոլոյանը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր