211652_close_icon
views-count1770 դիտում article-date 11:01 27-11-2019

Դա­տավորները, ԲԴԽ անդամները և Վճռաբեկի դատավորները փակ քննարկում կանցկացնեն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկու­թյուններով՝ հինգշաբթի և ուրբաթ օրե­րին դատական համակարգի ներկայա­ցուցիչները կհանդիպեն: Մի խումբ դա­տավորներ, ԲԴԽ ներկայացուցիչներ և Վճռաբեկ դատարանի դատավորներ փակ քննարկում են ունենալու դատա­վորներին կարգապահական պատաս­խանատվության ենթարկելու հարցի շուրջ: Ըստ դատական համակարգից մեզ հասած լուրերի՝ այս հանդիպման անհրաժեշտությունն առաջացել է այն բանից հետո, երբ արդարադատության նախարարը Վճռաբեկ դատարանի դա­տավորների նկատմամբ կարգահապական վարույթ հարուցեց, իսկ ԲԴԽ-ն էլ քննեց այդ վարույթը: Ասել է թե՝ Վճռա­բեկի դատավորները փորձում են հաս­նել նրան, որ ներկայացնեն, թե ԲԴԽ-ն այն մարմինը չէ, որ իրենց պատասխա­նատվության կանչի: Դատավորներն էլ չեն պատրաստվում լռել և հանդիպման ժամանակ բարձրացնելու են այն հարցը, թե արդյոք Վճռաբեկ դատարանի դա­տավորները այնքան լավ անցյալ ունեն և, առհասարակ, Վճռաբեկ դատարա­նում այն կազմն է գործում, որ ամեն ինչ անում են անձեռնմխելի մնալու համար»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր