211652_close_icon
views-count118144 դիտում article-date 11:42 27-11-2019

40 տարվա բժշկուհին, ով ավազակային հարձակման է ենթարկվել 3 դիմակավորված ճիվաղների կողմից, ասում էր. «Հալալա Արագածոտնի մարզի ոստիկաններին ու քննիչներին, գոնե կիմանամ, ովքեր են իրական տականքները». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ ՝ նոյեմբերի 26-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետ, ոստիկանության գնդապեռ Արթուր Մարտիրոսյանի գլխավորությամբ, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վահան Աղգաշյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդպետ Վալերի Բաղյանի գլխավորությամբ, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ, ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ, ոստիկանության մայոր Արսեն Ոսկանյանի գլխավորությամբ, համագործակցելով ոստիկանութան Մաշտոցի բաժնի՝ բաժնի պետ Պավել Օրդյանի գլխավորությամբ, իրենց գործընկերների հետ, ոստիկանության Աշտարակի բաժին են բերման ենթարկել 3 քաղաքացու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի բնակիչ, 39-ամյա Դավիթ Ս.-ն, Աշտարակ քաղաքի բնակիչ, 30-ամյա Արմեն Մ.-ն, Արագած գյուղի բնակիչ, 37-ամյա Արսեն Հ.-ն և Երևան քաղաքի բնակիչ, 38-ամյա Արթուր Ռ.-ն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս՝ Դավիթ Ս.-ն, Արսեն Հ.-ն, Արմեն Մ.-ն, կասկածվում են նոյեմբերի 19-ին Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակչուհի Ժաննա Հ.-ի նկատմամբ դիմակավորված ավազակային հարձակում կատարելու մեջ: Ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել նաև ВАЗ 2107 և Opel մակնիշի ավտոմեքենաներ, որով, ըստ ստացված օպերատիվ-հետախուզական տեղեկությունների՝ կասկածյալները շահագործել են իրենց սև գործն անելու ժամանակ: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննիչի որոշմամբ՝ Արսեն Հ.-ն, Դավիթ Ս.-ն և Արմեն Մ-ն ձերբակալվել են, իսկ Արթուր Ռ.-ն բաց է թողնվել: Ֆոտոլրագրողի հետ զրույցում տիկին Ժաննան ասում էր. «Այդ օրը գիշերը տանը մենակ էի, դուռը ծեծեցին, ես էլ առանց որևէ վատ բան մտածելու, դարպասի դուռը բացեցի, քանի որ միշտ էլ թե՛ մեր գյուղի, թե՛ հարևան գյուղի բնակիչները դիմում են իմ օգնությանը, քանի որ 46 տարուց ավելի բժշկուհի եմ: Մտածեցի՝ հերթական հիվանդի համար են եկել տուն, բայց հենց դուռը բացեցի, սև դիմակավորված մեկը հարձակվեց վրաս ու ինձ տարավ 1-ին հարկի սենյակ ու 2 հոգու հետ ինձանից պահանջում էին գումար ու ոսկի: Ես ասում էի, որ թոշակով ապրող, առողջական խնդիրներ ունեցող կին եմ, բայց չէին հավատում, անընդհատ սպառնում էին, թե ոսկիներն ու փողերը տուր ու եթե մեր գնալուց հետո որևէ մեկին ասես, տանդ տեղը գիտենք, գալու ենք, սպանենք: Այդ ընթացքում ոտնաձայներից զգացի, որ 2 հոգին բարձրացան 2-րդ հարկ և միայն նրանց գնալուց հետո հայտնաբերեցի տան ողջ սենյակները տակնուվրա արած: Անգամ տականքները փորձում էին ցավացնելով ականջներիս վրայից օղերը պոկեին, խնդրեցի, թե՝ մի ցավացրեք, ես իմ հոժար կամքով կհանեմ, կտամ: Գնալուց էլ ձեռքերս ու ոտքերս կապեցին ու ասում էին. «Դու մեզ կներես, Աստված էլ մեզ կների, բայց որևէ մեկին ասես, գալու ենք քեզ սպանենք»: Գնալուց առաջ էլ ինձ պատանդ պահող դիմակավորված անձը տեսավ, որ իքնազգացողությունս վատանում է, հարցեց որտեղ են դեղերը ու դեղ տվեց: Ուզում եմ իմ շնորհակալության խոսքն ուղղել Ապարանի, Աշտարակի ոստիկաններին ու քննիչներին, Արագածոտնի մարզի ոստիկաններին, ովքեր իմ ահազանգից կարճ ժամանակ անց հասան տուն: Լսել եմ գյուղացիներից, որ քանի օր է՝ ոստիկաններն ու քննիչները կպած աշխատում են էս դեպքը բացահայտելու համար: Լսել եմ նաև, որ դրանց բռնել են: Չգիտեմ էլ ապրանքներս կհայտնաբերվի, թե ոչ, բայց եթե ապացուցվի, որ դրանք են եղել, գոնե կիմանամ, թե ովքեր էին այդ ճիվաղները, որ ոտնձգություն կատարեցին իմ նկատմամբ: Ճիշտն ասած, չեմ ուզում դատվեն, թող Աստծուց ստանան, բայց ցավ կապրեմ, եթե պարզվի, որ դրանց մեջ նաև իմ գյուղացիներից կլինեն»: Ֆոտոլրագրողի հետ զրույցում հարևանները ասում էին. «Բժշկուհի Ժաննան տարվա ցանկացած եղանակին, օրվա ցանկացած ժամին միշտ հասել է թե՛ մեր գյուղի, թե՛ հարակից գյուղերի բնակիչների, ովքեր իր կարիքն ունեցել են: Չկա էդպիսի մի տուն, որի անդամներից գոնե մեկին բժշկուհի Ժաննան օգնության ձեռք մեկնած չլնի: Անգամ այն ժամանկ է օգնել, երբ ինքը տաքության մեջ պառկած է եղել, երբ ինքը ողնաշարի խնդիր է ունեցել, բայց հավատարիմ բժշկի՝ Հիպոկրատի երդմանը, կատարել է իր մասնագիտական պարտականությունը: Ուղղակի զարմանում ենք, թե այդ որ ճիվաղը պետք է նման արարք գործի բժշկուհու նկատմամբ: Նմանները պետք է օրենքի ողջ խստությամբ պատժվեն, որ մյուսներին դաս լինի»: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/11/19/1140856/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, նոյեմբերի 19-ին դիմակավորված ավազակային հարձակում էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 01:40-ի սահմաններում ոստիկանության Ապարանի բաժին էր զանգահարել Արագած գյուղի բնակիչ, 64-ամյա Ժաննա Հ.-ն և հայտնել, որ ժամեր առաջ դիմակավորված 3 անձինք մուտք են գործել իր տուն, բռնություն կիրառել իր նկատմամբ, կապկպել, որից հետո իրենից հափշտակել են դրամ, ոսկյա զարդեր, տարբեր տեսակի կենցաղային իրեր, ինչպես նաև կենսաթոշակի բանկային քարտը: Ահազանգով ժամանել էր ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Վալերիյ Բաղյանի, ոստիկանության Ապարանի բաժնի պետ Ոսկանյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սարգսյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր