211652_close_icon
views-count1224 դիտում article-date 10:49 27-11-2019

Ինչպես են դատավորներն անցնելու վեթինգի «թրի տակով». «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, տևական ժամանակ հանրային օրակարգում է գտնվում դատական համակարգում վեթինգ անցկացնելու նախաձեռնությունը, որի մասին կառավարության նիստում ժամանակին հանձնարարական էր տվել Նիկոլ Փաշինյանը։ Անցած շաբաթ կառավարության նիստում հաստատվեց և ԱԺ ուղարկվեց դատավորների բարեվարքության գործընթացն ապահովող օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որը հնարավորություն է տալիս ստուգել դատավորների գույքային դրությունը: «Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, վեթինգն իրականացվելու է փուլային տարբերակով, այսպես ասած՝ պիլոտային ռեժիմով։ Թերթին տեղեկություններ են հասել, որ նախնական փուլում ուսումնասիրվելու է դատարանների նախագահների բարեվարքությունը, հետո միայն մյուս դատավորները ևս աստիճանաբար կանցնեն վեթինգի «թրի տակով»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր