211652_close_icon
views-count2506 դիտում article-date 10:25 27-11-2019

Լիբանանում հայկական կապիտալը վտանգված է. բանկերում կա մոտ 3-5 մլրդ դոլար. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԼՀ կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ «սատար կանգնելու հարյուր հազարավոր լիբանանահայերին» և նրանց Հայաստանում ընդունելու ու օգնություն տրամադրելու ծրագրեր իրականացնել: Ըստ լիբանանյան մեր աղբյուրի՝ Լիբանանում այլևս չկան հարյուր հազարավոր լիբանանահայեր, և նրանց թիվը լավագույն դեպքում 45-50 հազարի շրջանակում է: Լիբանանահայերը ոչ մի պարագայում չեն ցանկանում գալ Հայաստան, և միակ հարցը, որ այսօր նրանց հուզում է՝ իրենց երկրի բանկային համակարգի կայունության վերականգնումն է: Լիբանանյան բանկային համակարգը դեֆոլտի եզրին է, լիբանանյան արժույթը՝ ֆունտը, անընդհատ արժեզրկվում է, և բանկերը հրաժարվում են վերադարձնել մարդկանց ավանդները: Տարբեր հաշվարկներով լիբանանյան բանկերում կա 3-5 մլրդ դոլարի հայկական ծագումով կապիտալ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր