211652_close_icon
views-count1814 դիտում article-date 10:01 27-11-2019

Արամյանցի 120-ամյա տունը ոչնչացման եզրին է. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ախթալայում գտնվող թիֆլիսահայ մեծանուն գործարար, բարերար Միքայել Արամյանցի 120-ամյա տունը, որը լոռեցիների հպարտության առարկաներից է, այսօր փաստացի անտերության է մատնված: Ցարական Ռուսաստանի օրոք Արամյանցի տունը Լոռվա ձորում էլեկտրական լուսավորությամբ լուսավորվող միակ շինությունն էր, իսկ թենիսի խաղադաշտն առաջինն է եղել Հայաստանում: Դղյակը հիմա գտնվում է աղետալի վիճակում և հնարավոր է՝ ընդհանրապես ոչնչանա: Մտավորականները երկու տարի առաջ մի քանի անգամ դիմել էին պատկան մարմիններին, նույնիսկ որոշակի քայլեր ձեռնարկվեցին՝ դղյակը պետության ուղղակի հոգածության ներքո վերցնելու հարցի հետ կապված։ Այդ ժամանակ որոշում էր կայացվել նաև Արամյանցի դղյակում լուրջ վերականգնողական աշխատանքներ սկսել, սակայն այդպես էլ «սայլը տեղից չի շարժվում»: Գործընթացը կանգ է առել հատկապես անցած տարվա իշխանափոխությունից հետո: Պատասխանատու կառույցը՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, փաստացի ոչ մի գործուն քայլ չի ձեռնարկում խնդրի լուծման ուղղությամբ։ Ստացվում է, որ պատմական արժեք և ճարտարապետական յուրահատկություն ունեցող դղյակը բացահայտ անտերության է մատնված, չկա հարցի լուծման վերաբերյալ ոչ մի պետական աջակցություն ու նախաձեռնողականություն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր