211652_close_icon
views-count11101 դիտում article-date 09:13 27-11-2019

Արթուր Վանեցյանը կուսակցություն կբացի. ում հետ է նա բանակցում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Այն, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հստակ քաղաքական նկրտումներ ունի, թերևս արդեն բոլորի համար պարզ է։ Ուրվագծվում է նաև առաջիկայում նոր քաղաքական կուսակցության հեռանկարը վերջինիս մասնակցությամբ։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ Վանեցյանը կուսակցություն է բացում Սամվել Կարապետյանի հետ, ասել է թե՝ նրա ֆինանսավորմամբ։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Վանեցյանն այս օրերին ակտիվ բանակցություններ է վարում նաև «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանի հետ, ով ևս վերջին շրջանում արևմտամետից սահուն անցում է կատարել դեպի ռուսական կողմնորոշում։ Ի դեպ, ուշագրավ է, որ և՛ Արթուր Վանեցյանը, և՛ Արթուր Ղազինյանը Հայաստանում երթևեկում են ռուսական համարանիշների ավտոմեքենաներով»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր